Վարշավայի ֆոնդային բորսան հնարավոր է՝ գնի ՀՀ բորսայի 65%-ը![]() 18 սեպտեմբերի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Վարշավայի ֆոնդային բորսան Հայաստանի Կենտրոնական Բանկի հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ բորսայի 65%-ը ձեռք բերելու բանակցությունների վերաբերյալ: Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը $1․6 մլն է։ Կենտրոնական բանկը տնօրինում է Հայաստանի ֆոնդային բորսայի 90.1%-ը: Մնացած 9.9%-ը բորսայի բաժնետոմսերն են: Գործարքից հետո ԿԲ-ն կպահպանի դրա 25%-ը, իսկ մնացած 10%-ը ձեռք կբերի երրորդ կողմը, որին նշանակելու է ՎՖԲ-ն: Նշվում է, որ համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները կախված կլինեն նաև համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից: «Կարծում եմ՝ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի արագ աճին, իսկ Վարշավայի ֆոնդային բորսան կկարողանա գոհացուցիչ եկամտաբերություն ապահովել ներդրումից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանը նպաստում է զարգացող շուկաների կայացմանը, ինչը լավ ուղղություն է», - ասել է Լեհաստանի փոխվարչապետ և պետական ակտիվների նախարար Յացեկ Սասինը: Ըստ ԿԲ հաղորդագրության՝ հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ԿԲ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակայինից: ՀՖԲ-ի հիմնական գործը ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպումն է և Հայաստանում ֆինանսական գործիքներով գործարքների համար քլիրինգային տան և վճարահաշվարկային ընկերության գործունեության իրականացումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |