Պապիկյանը՝ ԱԷՄԳ ժողովում․ Մեծամորին հարվածելու սպառնալիքը մարդկության դեմ հանցագործություն է

Պապիկյանը՝ ԱԷՄԳ ժողովում․ Մեծամորին հարվածելու սպառնալիքը մարդկության դեմ հանցագործություն է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանը բախվել է նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի, դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ գլխավոր համաժողովում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը սպառնացել էր, որ Ադրբեջանը կհարվածի Մեծամորի ԱԷԿ-ին՝ իբրև թե հակադարձելով հայկական կողմի՝ Մինգեչաուրը խոցելու սպառնալիքին։ Հայկական կողմը նման սպառնալիք, սակայն, չէր հնչեցրել։

«Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Ինչպես պարզվեց, միջազգային իրավունքի մեր դաշտը և գործիքակազմն ամբողջությամբ հաշվի չէին առել նման սպառնալիքների առաջացումը»,- հայտարարել է նա՝ նշելով, որ միջազգային հանրությունը չունի արդյունավետ զսպող մեխանիզմներ որևէ պետության կողմից ատոմակայանների անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները կանխելու, դրանց արդյունավետ և ժամանակին արձագանքելու համար:

Պապիկյանը նշել է, որ Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ ու հիշեցրել, որ Հայաստանը մշտապես աջակցում է միջուկային զենքի չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման քաղաքականությանը: Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---