ՀԱՊԿ-ի կոչը կողմերին՝ դադարեցնել մարտերն ու նստել բանակցային սեղանի շուրջ28 սեպտեմբերի 2020 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ղեկավար (ՀԱՊԿ) Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։ Նշվում է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին ձգտել գտնելու բացառապես խաղաղ ճանապարհով կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու տարբերակներ և խուսափել սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը թույլ չտալու համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անհանգստություն է հայտնել զինված հակամարտության վերսկսման առթիվ, որի ընթացքում երկու կողմն էլ զոհեր և վիրավորներ ունեն, այդ թվում՝ քաղաքացիականների շրջանում։ Նրա խոսքով՝ իրավիճակը չի նպաստում 1994-ի հրադադարի համաձայնագրի իրագործմանը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին: Զասը հայտարարել է, որ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |