Արցախում հրետակոծությունից վնասվել է ԿՄԽԿ-ի ու The HALO Trust-ի շենքերի մոտ մի տուն![]() 29 սեպտեմբերի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին թշնամու հրետակոծության հետևանքով վնասվել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և The HALO Trust կազմակերպության շենքերի հարևանությամբ գտնվող բնակելի տներից մեկը։ Արցախ տեղեկատվական շտաբը կադրեր է հրապարակել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա, մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ադրբեջանցիները կրակ են բացել նաև Վարդենիսի ուղղությամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |