Մարտունիում «Դոժդի» լրագրողը և այլ լրագրողներ նույնպես կրակի տակ են ընկել 1 հոկտեմբերի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Դոժդի» գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այլ միջազգային լրագրողների հետ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կողմի կրակի տակ է ընկել։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ նշելով, որ լրագրողը չի տուժել և հիմա ապաստարանում է։ Ելովսկու հետ այլ օտարերկրյա լրագրողներ են եղել, այդ թվում՝ Լիբանանից, լրագրողները տարբեր մեքենաներով են եղել։ Լրագրողներին ցույց են տրվել սեպտեմբերի 27-ին և 28-ին հրետակոծված տները, այնուհետև նրանք կանգնել են քաղաքի կենտրոնում՝ հետագա անելիքները որոշելու նպատակով, և այդ պահին տասնյակ մետրից լսել են պայթյունների ձայներ։ Լրագրողները վազել և պատսպարվել են մոտակա նկուղում։ Եվլովսկին հայտնել է, որ վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրողները եղել են այլ մեքենայում։ Նրա խոսքով՝ քաղաքի կենտրոնում, որտեղ կանգնած էին լրագրողները, եղել են նաև խաղաղ բնակիչներ: Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնեցին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող վիրավորվել է և տեղափոխվում է հիվանդանոց։ Վիրավորվել է նաև հայկական «ԱրմենիաTV-ի» օպերատորը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |