ԵՄ-ն հումանիտար օգնություն կցուցաբերի ԼՂ բնակչությանը 2 հոկտեմբերի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը շտապ հումանիտար օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժած բնակչությանը՝ շփման գծի երկու կողմում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման գծով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունների կապակցությամբ ԵՄ-ն շտապ հումանիտար աջակցություն կցուցաբերի քաղաքացիական բնակչությանը՝ շփման գծի երկու կողմում»,-գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում |