ԵԱՀԿ ՄԽ. Քաղանձանց վրա հարձակումներն անթույլատրելի են, պահպանեք միջազգային պարտավորությունները 2 հոկտեմբերի 2020 - 22:45 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական հայտարարությունում նշել են՝ քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են ցանկացած պարագայում։ Նրանք խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ: Համանախագահներն անհանգստություն են հայտնում քաղբնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ լուրերի կապակցությամբ: Նրանք կողմերին կոչ են անում լիովին պահպանել քաղբնակչության պաշտպանության հարցում ստանձնած միջազգային պարտավորությունները։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը։ Վկայակոչելով երեք համանախագահ երկրի՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարությունը՝ համանախագահները կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների կրկին վերսկսել առարկայական բանակցությունները: Բացի այդ, կողմերին կոչ է արվում անհապաղ հասնել հումանիտար հրադադարի, որ ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի համատեղ ջանքերով ապահովվի զոհվածների աճյունների վերադարձը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |