Ստեփանյան․ ՊԲ-ն Արցախի հարավում 1 տանկ ու 2 ՀՄՄ է խոցել![]() 5 հոկտեմբերի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |