Արցախի դեմ մարտերին ահաբեկիչների մասնակցության նոր ապացույցներ կան

Արցախի դեմ մարտերին ահաբեկիչների մասնակցության նոր ապացույցներ կան

PanARMENIAN.Net - Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական գործողությւններին վարձկան ահաբեկիչների մասնակցության նոր ապացույցներ են ի հայտ եկել։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կադրեր է հրապարակել, որտեղ երևում են իրենց «Գորշ գայլեր» անվանող թուրքամետ վարձկաններն ու սիրիացի վարձկանները։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն փաստեր էր ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ:

Մինչև այդ համացանցում է հայտնվել ենթադրաբար Ադրբեջանի կողմից կռվող արաբ վարձկաններից առաջին տեսանյութը, որն ապացուցում է տեղեկությունները, թե ադրբեջանական կողմից Մերձավոր Արևելքից եկած վարձկաններ են կռվում։ Հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը պարզել է, որ վարձկանը 23-ամյա Մուսթաֆա Կանտին էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամներից։ Նա կռվում է 14 տարեկանից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---