Հարությունյան․ Առավել ծանր մարտերն Իշխանաձորում, Կովսականում և Միջնավանում են![]() 20 հոկտեմբերի 2020 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում: Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը։ Պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ առաջնագծի ամբողջ երկայքնով ռազմական գործողություններն ինտենսիվ շարունակվում են։ Երկրի ղեկավարը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները, որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան, տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Իր հերթին Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով կանգնած է Արցախի կողքին և, որպես անվտանգության երաշխավոր, իրականացրել և իրականացնելու է դրանից բխող յուրաքանչյուր անհրաժեշտ գործողություն: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |