Կանադայի հայերը Թրյուդոյին Արցախի անկախությունը ճանաչելու կոչ են արել21 հոկտեմբերի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Կանադայի հայկական համայնքը նամակով դիմել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և կառավարությանը՝ կոչով անելով դատապարտել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան, ճանաչել Արցախը, մարդասիրական լուրջ օգնություն ցույց տալ արցախցիներին։ Նրանք առավել տագնապային են համարել, որ Ադրբեջանը՝ ոգեշնչված միջազգային հանրության լռությամբ, շարունակում է նպատակային հարվածներ հասցնել քաղաքացիական բնակչությանը, չի վարանում համալրվել Թուրքիայի կողմից մատակարարված օտարերկրյա ջիհադիստների վարձկաններով։ Ողջունելով մինչ օրս Օտտավայի ձեռնարկած բոլոր համարձակ քայլերը՝ հայ-կանադական համայնքի անունից նրանք Կանադայի կառավարությանը կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը, հաստատել Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատ կյանքի անքակտելի իրավունքները, ճանաչել, որ Ադրբեջանը երբեք չի կարողանա հավակնել Արցախի բնակչությանը և տարածքին, պատշաճ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիային, շարունակաբար աջակցել Թուրքիա զենքի արտահանման դադարեցմանը, լուրջ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի խաղաղ բնակչությանը, առաջատար դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հարցում։ Ըստ կանադահայերի՝ միջազգային հանրությունն այժմ պետք է վերահաստատի ակնհայտ ճշմարտությունը՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ պահանջ չի կարող առաջադրվել ռմբակոծելով բնիկ բնակչությանը, որը ժողովրդավարական և ոչ երկիմաստ կերպով արտահայտել է իր ինքնորոշման և անկախության կամքը: Կանադան, որը հայտնի է մարդու իրավունքներին իր պատմական եւ խորը նվիրվածությամբ, կարող է առաջնորդել այս ջանքերը: «Կանադան պետք է գործի հիմա, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասվում է նամակում: Հենց հայկական համայնքի բարձրացրած ճնշման և աղմուկի տակ է Կանադան էմբարգո դրել Թուրքիայի ռազմական արտադրանք արտահանելու վրա։ Թուրքական Bayraktar անօդաչուներում ներառված կանադական արտադրության տեխնոլոգիաները կիրառվում են Արցախի հայերի դեմ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |