Չեխիայի հայերը 3-րդ բողոքի ակցիա են արել DANA հրետանի արտադրող ընկերության մոտ![]() 28 հոկտեմբերի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի հայ երիտասարդական միությունը 3-րդ բողոքի ակցիան է իրականացրել DANA հրետանային ինքնագնաց կայանքներ արտադրող «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց, գրում է Aysor.am-ը։ Արդբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններում ակտիվորեն կիրառում է DANA հրետանային կայանքները։ «Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն՝ «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտնվող DANA-ների համար» գրառումների ուղեկցությամբ։ Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի», - ասել են ակիցայի մասնակիցները։ Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին՝ կազմակերպելով ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ։ Ավելի վաղ Չեխիայի հայերը նաև ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել խորհրդարան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |