Ցուրկով․ Թուրքիայից Ադրբեջան մատակարարվող սիրիացի վարձկանների թվում անչափահասներ կան

Ցուրկով․ Թուրքիայից Ադրբեջան մատակարարվող սիրիացի վարձկանների թվում անչափահասներ կան

PanARMENIAN.Net - 11 օր առաջ Թուրքիայի աջակցությունն ունեցող սիրիական «Սուլթան Սուլեյման Շահ» դիվիզիայի հրամանատարի կողմից հավաքագրված սիրիացի վարձկանների 150 հոգանոց ևս մեկ խմբաքանակ է տեղափոխվել Ադրբեջան։ Այս մասին հոկտեմբերի 30-ին գրում է Մերձավոր Արևելքի իր ուսումնասիրություններով հայտնի գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը՝ նշելով, որ զինյալներին խաբել և ասել են, որ նրանք ուղևորվում են Լիբիա։

Եվ միայն Սիրիան լքելուց հետո են իմացել, որ իրենց տանում են Ադրբեջան, որտեղ ոմանք չէին ցանկանում գնալ սիրիացիների շրջանում մեծ թվով մահերի պատճառով, իսկ, օրինակ՝ Լիբիայում ռազմական գործողությունները կանգնած են։ Զինյալներից մեկի խոսքով՝ իրենց շարքերում անչափահասներ կան։

Հետազատողը նշում է, որ նախկինում արդեն փաստագրել է այս խմբավորման շարքերում երեխա-զինվորների հավաքագրումը, իսկ այն որ նրանք նաև մասնակցում են Ադրբեջանի կողմից մարտերում, տագնապալի է։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ ապացույցներ են հայտնվում։ Անգամ հայկական կողմը գերեվարել է այդ զինյալներից, որոնք տեսախցիկի առաջ արաբերենով պատմել են՝ ինչ են անում Ադրբեջանում։

Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մի քանի հարյուր զինյալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---