ՊԲ-ն Ստեփանակերտում հերթական ԱԹՍ-ն է խոցել

ՊԲ-ն Ստեփանակերտում  հերթական ԱԹՍ-ն է խոցել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի երկնքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանական կողմն Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ակտիվորեն կիրառում է ԱԹՍ-ներ, դրանք հիմնականում թուրքական ու իսրայելական արտադրության են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---