Սփյուռքահայ 103-ամյա տատիկը $1 մլն է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին![]() 1 նոյեմբերի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - 103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը $1 միլիոն է նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Լիբանանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը։ Համահայկական հիմնադրամը տատիկին պատասխան է գրել՝ շնորհակալության և գնահատանքի խոսքեր փոխանցելով։ Նախկինում Շիրակի մարզի Արփենի գյուղից 89-ամյա Հովսեփ պապը նույնպես իր երկար տարիների խնայողությունը՝ 1 միլիոն դրամը, փոխանցել էր համահայկական հիմնադրամին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար ծախսերի համար նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |