ՊՆ․ Շուշիում մարտերը շարունակվում են, երկու զինծառայող ենք գերեվարել 9 նոյեմբերի 2020 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ի երեկոյի դրությամբ պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար, հայատարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող»,- գրել է նա։ Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից։ Պողոսյանը լրատվամիջոցներին հաստատել էր, որ ֆեյսբուքյան իր էջը կոտրված չէ, գրառման հեղինական էլ ինքն է։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |