Արցախի նախագահ․ Ավելի քան 600 մարմին է հանվել ԼՂ հակամարտության գոտուց

Արցախի նախագահ․ Ավելի քան 600 մարմին է հանվել ԼՂ հակամարտության գոտուց

PanARMENIAN.Net - Ավելի քան 600 մարմին է հանվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են: Այս մասին նոյեմբերի 30-ին անհետ կորածների և գերիների հարազատների հետ հանդիպմանը հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Հարությունյանը նշել է, որ պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը՝ հնարավորինս կարճ ժամկետներում բոլոր անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Պատերազմի ավարտից հետո Հայաստանում պարբերաբար ցույցեր են արվում գերիների ու զոհվածների մարմինների վերադարձի պահանջով։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Դրա կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---