Արցախի նախագահը չի հանդիպի ՄԽ համանախագահներին. ՌԴ-ն այցին չի մասնակցում![]() 14 դեկտեմբերի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ չի կայանա։ Այն չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։ Արցախում ռազմական գործողություններն ընթացել են սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ի լույս գիշերը եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարության ստորագրումից հետո։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |