Գորբաչով․ ԼՂ հարցի լուծումը պետք է բխի 2 կողմի շահերից՝ առանց հաղթողի և պարտվողի

Գորբաչով․ ԼՂ հարցի լուծումը պետք է բխի 2 կողմի շահերից՝ առանց հաղթողի և պարտվողի

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է բխի 2 կողմի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների։

Նա կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցում կանգ չառնել մարտական գործողությունների դադարեցման վրա, այլ ելք գտնել՝ չթողնելով խնդիրը չլուծված ևս մի քանի տասնամյակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, սակայն գլխավոր դերակատարները հակամարտող կողմերն են։ ՀՀ-ն և Ադրբեջանը պարտավորվել են բանակցել հակամարտության կարգավորման շուրջ։ Լուծումը պետք է բխի երկու կողմի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների»,- ասել է նա։

«Ղարաբաղի հարցը շատ բարդ է, արմատներով դեպի անցյալը գնացող։ Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետությանը, երկու ժողովրդին լուծում գտնել։ Հետագայում էլ Ռուսաստանը փորձել է դա անել»,- ասել է Գորբաչովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---