Երևանում 100-ի փոխարեն՝ 300 նոր վերելակ կտեղադրվի

Երևանում 100-ի փոխարեն՝ 300 նոր վերելակ կտեղադրվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրվի 300 նոր վերելակ, միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից, տեղեկացնում են քաղաքապետարանից։

«Երևանի վերելակներից 1/4-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- հայտարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանն էլ հայտնել է, որ իրենց վարչական շրջանում 596 վերելակ կա, որոնցից 111-ը փոխված է։

«Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի», - նշել է Մանուկյանը։

2020-ի հունվարի 10-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ տարվա ընթացքում Երևանում նախատեսված է 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինել 500 վերելակ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---