Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում մոտ 400 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել18 փետրվարի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրի տարածքում ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 400 պայթյունվտանգ առարկա, այդ թվում՝ 122 մմ բեկորա-ֆուգասային արկ և կումուլյատիվ-բեկորային զինամթերք: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել էր անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 բնակարանային շինարարություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,453 պայթյունավտանգ առարկա: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում Փաստաբան․ 30 անձ ձերբակալվել է, այդ թվում` Աշոտ Երկաթը Մինասյանը ձերբակալվել է 72 ժամով Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոններ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը 4–րդ տեղում է |