Չավուշօղլու․ Թուրքիան դատապարտում է «հեղաշրջման փորձը ՀՀ-ում»

Չավուշօղլու․ Թուրքիան դատապարտում է «հեղաշրջման փորձը ՀՀ-ում»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ-ում ծավալվող իրադարձությունները գնահատում են որպես «հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք։ Մենք նաև դատապարտում ենք Հայաստանում այդ փորձը։ Կարելի է քննադատել կառավարությանը, հրաժարական պահանջել՝ դա նորմալ է։ Ոչ միայն բանակի միջոցով կառավարության տապալումը, այլ նույնիսկ այդպիսի կոչն անթույլատրելի է»,- ասել է Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---