ԵԱՏՄ երկրներում մտադիր են արգելել պլաստիկ տոպրակների օգտագործումը 5 մարտի 2021 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրներում մտադիր են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում տոպրակների օգտագործումը՝ արգելքը կլինի փուլային։ Միանգամյա պլաստիկից հրաժարվելու ռազմավարությունը նախատեսվում է հաստատել մինչև մարտի վերջը։ Այդ մասին հայտնել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում, գրել է «Իզվեստիան»։ ՌԴ արդյունաբերական առևտրի նախարարությունում նշել են, որ պլաստիկի օգտագործման ամբողջական արգելքը կարող է հավելյալ ծախսեր առաջացնել արտադրողների համար։ Մասնավորապես, նշվել է, որ թղթե փաթեթավորումը հարմար չէ մսի, ձկան, որոշ մրգերի փաթեթավորման համար։ Նախարարությունն առաջարկել է արգելքի փոխարեն տնտեսական լծակներ կիրառել՝ հարկեր և տուրքեր, մարքեթինգային սահմանափակումներ։ Այդ դիրքորոշմանը կողմ է Ղազախստանը։ Իսկ Բելառուսն ու Ղրղզստանը դեմ են արտահայտվել։ ՀՀ-ում 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ, որով 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Արդյունքում՝ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում; Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |