Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի շնորհակալական նամակին․ «Միշտ շարունակելու եմ աջակցել»![]() 1 մայիսի 2021 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ։ «Շնորհակալ եմ նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բոլոր հայկական կառույցներին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը պայքարել է ճանաչման օրվա համար»,-գրել է Քարդաշյանը Twitter-ի միկրոբլոգում։ Նա նշել է, որ երջանիկ է, որ կարողացել է նպաստել իրազեկվածության բարձրացմանն այդ հարցում։ «Միշտ շարունակելու եմ աջակցել այս հիանալի երկրին»,- -ասվում է նրա գրառման մեջ։ Արմեն Սարգսյանը ավելի վաղ Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում երախտագիտություն էր հայտնել նրան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար: Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել էր․ «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել նաև ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին և հայտնի երգչուհի Շերիլին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |