Ալիևը՝ Կանադային և Ֆրանսիային․ Թող իրենց գործերով զբաղվեն11 մայիսի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում «քննադատել է» Կանադայի և Ֆրանսիայի հայտարարությունները՝ ասելով, թե թող իրենց գործերով զբաղվեն։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Նախիջևան այցի ժամանակ՝ մեկնաբանելով Կանադայի և Ֆրանսիայի հայտարարությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Ավելի վաղ Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները կոչ էին արել Բաքվին վերադարձնել բոլոր հայ գերիներին։ «Նախ՝ հակամարտությունը լուծված է: Երկրները, որոնք, չգիտես ինչու, ուզում են զբաղվել այս հարցով, պետք է դա հաշվի առնեն։ Աշխարհի հակառակ կողմում գտնվող երկրները ԼՂ հակամարտության կամ Ադրբեջանում ընթացող գործընթացների վերաբերյալ հայտարարություններ են անում։ Դա անընդունելի է։ Որպես օրինակ կարող եմ Կանադան բերել։ Ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է նրանց իրավունք տվել։ Գուցե Կանադան գերտերություն է, իսկ մենք չգիտեի՞նք։ Թող իր գործերով զբաղվի»,- ասել է նա, գրում է Moscow-baku.ru-ն։ Ալիևը նաև ասել է, որ մերժում է Ֆրանսիայի, և մասնավորապես, Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի Սենատի ներկայացուցիչների հայտարարությունները։ Ավելի վաղ Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները կոչ էին արել Բաքվին վերադարձնել բոլոր հայ գերիներին։ Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Մայիսի 10-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |