Իսպանացի պատգամավորները պահանջել են ազատել հայ ռազմագերիներին

Իսպանացի պատգամավորները պահանջել են ազատել հայ ռազմագերիներին

PanARMENIAN.Net - Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին, տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։

«Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև։

Freedom House-ը հայտարարություն է տարածել, արձագանքելով Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրություններին՝ նշելով, որ հրադադարից մի քանի ամիս անց մոտ 200 հայի ճակատագիրը, որոնք ենթադրաբար գերեվարված են, անհայտ է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---