Աֆեյանը միլիարդատեր է դարձել Covid-19-ի դեմ Moderna-ի պատվաստանյութի շնորհիվ

Աֆեյանը միլիարդատեր է դարձել Covid-19-ի դեմ Moderna-ի պատվաստանյութի շնորհիվ

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստանյութերի շնորհիվ աշխարհում 9 նոր միլիարդատեր է հայտնվել, որոնց թվում է նաև հայտնի ամերիկահայ գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Այդ մասին ասվում է The People's Vaccine Alliance շարժման զեկույցում, որին անդամակցում են տարբեր իրավապաշտպան, հումանիտար և բժշկական կազմակերպություններ, գրում է ՌԻԱ Նովոստի։

Միլիարդատեր են դարձել նաև Moderna ընկերության ևս 3 ներկայացուցիչ՝ գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, ներդրողներ Թիմոտի Սփրինգերն ու Ռոբերտ Լանգերը։

Նոր միլիարդատերերի թվում են հայտնվել նաև BioNTech-ի ղեկավար Ուգուր Շահինը, իսպանական դեղագործական Rovi-ի գլխավոր տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական CanSino Biologics ընկերության 3 համահիմնադիրը։

Նշվում է, որ նոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասնում է 19․3 մլրդ դոլարի։

2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարեց։ ԱՀԿ վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 165 մլն դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 3․4 մլն պացիենտ։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---