Լյուքսեմբուրգի ԱԳՆ․ Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է լիցքաթափել

Լյուքսեմբուրգի ԱԳՆ․ Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է լիցքաթափել

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այն որակել է որպես վտանգավոր և տագնապալի։ Այդ մասին ասվում է Լյուքեմբուրգի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։

«Վերջին իրադարձությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վտանգավոր են և տագնապալի։ Անհրաժեշտ է անհապաղ լիցքաթափում։ Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատել բոլոր գերիներին և պահվող անձանց»,- ասվում է գրառման մեջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---