Աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում

Աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում

PanARMENIAN.Net - Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:

Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:

Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---