Արցախի ՄԻՊ․ Գերեվարված մաճկալաշենցուն ադրբեջանցիները ծեծել են, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել27 հուլիսի 2021 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին փոխանցված Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է ծեծի և անմարդկային վերաբերմունքի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը»,-ասվում է գրառման մեջ Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին: «Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,-ասվում է Ստեփանյանի գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Մարտունու շրջանի գերեվարված բնակիչը, որը մոլորվել էր և հայտնվել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է հայկական կողմին։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ Նրան վերադարձրել են ռուս խաղաղապահների միջամտությամբ։ Գերեվարվածը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |