Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ28 հուլիսի 2021 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։ Ըստ նրա, պայմանավորվածությունների շրջանակում, այդ թվում անցկացվում են երկու երկրների համատեղ զորավարժություններ։ «Մեր գաղափարն է՝ մեկ ազգ, երկու պետություն։ Այդ առնչությամբ բազում բանակցություններ են անցկացվել և պայմանավորվածություններ ձեռք բերվել»,-ասել է նա, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Շենթոփը, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով է սպառնացել Հայաստանին։ Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, հայկական կողմն ունի 3 զոհ և 3 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |