Ալիևը շրջադարձային է համարում Բաքվի 5 կետն ընդունելու Երևանի դիրքորոշումը![]() 20 ապրիլի 2022 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շրջադարձային կետ է համարել երկու երկրի հարաբերությունների կարգավորման համար Բաքվի առաջ քաշած 5 սկզբունքն ընդունելի համարելու Երևանի դիրքորոշումը։ Այդ մասին նա ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ընդհանուր առմամբ, դրական եմ համարում Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։ Ես ասել եմ այդ մասին հանրությանն ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը նույնպես բաց խոսեց կարգավորման գործընթացի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքների ընդունելի լինելու մասին։ Դա իրոք ևս մեկ շրջադարձային պահ է գործընթացում։ Կարծում եմ, որ դրանք դրական մեկնաբանություններ են»,-ասել է Ալիևը։ Ըստ նրա, երկու կողմերի այս պաշտոնական հայտարարություններից հետո Բաքուն և Երևանը պետք է ապացուցեն իրենց մտադրությունների լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ։ Ալիևը ևս մեկ անգամ հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է սկսել աշխատանքը սահմանային հանձնաժողովների և խաղաղ պայմանագրի գծով աշխատանքային խմբերի ստեղծման ուղղությամբ։ «Կարևոր է, որ մենք շարունակենք այս առաջընթացը և որ երկու կողմերը պահպանեն համաձայնությունները»։ Ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |