Ասադով․ Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա

Ասադով․ Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ԱՊՀ վարչապետերի տեսակոնֆերանսում անդրադառնալով իրավիճակին Հարավային Կովկասում, ասել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա։

Նա հավելել է, որ տրանսպորտային կոմունիկացիների, այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» բացումը, բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։

«Թեև եռակողմ աշխատանքային խումբը (ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով) շարունակում է հանդիպումները, սակայն Եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա նաև ասել է, թե «Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետը, համաձայն որի՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի (Արցախի) տարածքից»։

Նա նշել է, որ «պաշտոնական Բաքուն մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում և կարևորում է այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասել է, որ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պետք է գործի՝ դա է ՀՀ պաշտոնական տեսակետը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---