ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը $62 մլն օգնություն է նախատեսում ՀՀ և Արցախի համար 1 հուլիսի 2022 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հրապարակած օրինագիծը ներառել է 60 միլիոն դոլարի չափով մարդասիրական օժանդակություն Հայաստանին և 2 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար, գրում է «Ամերիկայի ձայնը»՝ ամերիկահայ կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի վրա հղումով։ Զեկույցի տեքստում ասվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայությանև այլ նպատակների համար»։ Նշվում է, որ Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար։ Նշվում է նաև, որ Հանձնաժողովը մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |