Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ՝ ողջունելով գերիների ազատ արձակումը 5 հոկտեմբերի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ ձևաչափով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ վերջիններիս ձեռնարկվող դրական քայլերի համար։ Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին կարգավորելու խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Նա ողջունել է հոկտեմբերի 2-ին արտգործնախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում։ Նա ընդգծել է, սակայն, որ այս մեկ շաբաթը նշանավորվեց մեծաթիվ բռնություններով, ներառյալ հայ զինվորների և ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահերով: Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |