Փրայս․ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններին և կայուն խաղաղության հաստատմանը![]() 2 նոյեմբերի 2022 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ինչպես գործընկերների, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակում։ Փրայսը նշել է՝ Պետդեպի դիրքորոշումն այն է, որ ուղիղ երկխոսությունն է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հաստատման գրավականը։ «Մենք անելու ենք ամեն բան, ինչ համարում ենք առավել օգտակար, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատվի»,– ասել է Փրայսը։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։ Photo. AP ![]() ![]() Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |