Խաղաղապահները Մարտակերտում հրադադարի խախտում են գրանցել ադրբեջանցիների կողմից25 նոյեմբերի 2022 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են գրանցել ադրբեջանցիների կողմից։ Այդ մասին ՌԴ ՊՆ-ն ասվում է ռուսական խաղաղապահ զորակազմի նոյեմբերի 24-ի տեղեկատուում։ «Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Մաղավուզի շրջանում»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հետաքննություն է իրականացնում։ Չի նշվում, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել և որ օրը։ Նոյեմբերի 22-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը: Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Արցախի ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ: Նոյեմբերի 18-ին` ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել ահազանգով, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա |