ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ․ Ուզում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը որքան հնարավոր է շուտ կնքվի30 նոյեմբերի 2022 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը, անդրադառնալով իրավիճակին Հարավային Կովկասում, ասել է, որ ԱՄՆ-ն խորապես ներգրավված է տարածշրջանի գործընթացներում և ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ կնքվի։ Պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի միջև բանկացությունների մասին հարցին՝ նա ասել է․ «ԱՄՆ-ն խորապես ներգրավված է այս գործընթացում և շատ շահագրգռված է, որ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, և շարունակելու է ուղիներ փնտրել նախարարների և առաջնորդների հանդիպում կազմակերպելու համար»: Նա հավելել է՝ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն շատ սերտորեն գործակցում է այդ հարցում ԵՄ գործընկերների հետ և դիտարկում է ԵԱՀԿ գործիքակազմի ծավալումը, որը Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում կարիքների գնահատման թիմ է տեղակայել, ինչպես նաև մեծապես սատարում է ԵՄ ջանքերին սահմանին։ «Մեր նպատակը հստակ է. մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ սահմանազատված տեսնել սահմանը: Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքներն ու այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունը, և մենք կարողանանք Հարավային Կովկասի պատմության մեջ նոր էջ բացել: Ակնհայտ է, որ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, սակայն մենք ձգտում ենք անել ամեն հնարավորը՝ նպաստելու համար այդ արդյունքին», - ասել է Քարփենթերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։ Երևանն ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |