ԱԳ նախարար․ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցելու ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը

ԱԳ նախարար․ Ֆրանսիան  ուրախ կլինի մասնակցելու ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան կարևորել է Հայաստան Եվրամիության երկարաժամկետ դիտորդական առաքելություն գործուղելու վերաբերյալ որոշումը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Սա շատ կարևոր որոշում է։ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցելու այդ եվրոպական առաքելությանը»,-գրել է նա։

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:

Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---