Տեխասի հայկական Սբ Սարգիս եկեղեցին` 2022 թ. ԱՄՆ լավագույն շինություն

Տեխասի հայկական Սբ Սարգիս եկեղեցին` 2022 թ. ԱՄՆ լավագույն շինություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Տեխաս նահանգի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն, հայտնում է world-architects.com կայքը:

Եկեղեցին գտնվում է Դալլասի հյուսիսում և առաջինն է ճանաչվել ճարտարապետների հարցման արդյունքում։

Եկեղեցին օծվել է 2022-ի ապրիլի 23-ին, իսկ արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մատուցվել է պատարագ։

Ճարտարապետը Դեյվիդ Հոթսոնն է։ Եկեղեցին կառուցվել է հայկական ավանդական ճարտարապետության ոճով։ Նշվում է, որ հեղինակը, համադրելով ավանդականն ու նորարարը, որպես նախատիպ ընտրել է 7-րդ դարի Սբ Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է Երևանից ոչ հեռու։

Նշվում է, որ եկեղեցու արտաքին պատերից մեկի վրա հայկական «կենաց ծառ» է պատկերված, բաղկացած 1.5 մլն կլոր ճենապակյա պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես և 1․5 մլն կորսված կյանքերը։

«Հուսով եմ, որ այն ճանաչումը, որը ստացել է եկեղեցին, կնպաստի ԱՄՆ-ում աշխարհի ամենահին քրիստոնեական ազգի, ինչպես նաև հայ քրիստոնյաների հետապնդումների մասին իրազեկվածությանը, որոնք այսօր էլ շարունակվում են Լեռնային Ղարաբաղում»,-ասել է ճարտարապետ Հոթսոնն՝ իմանալով իր նախագծի հաղթանակի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---