Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Արցախի Մարտունու շրջանում

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են գրանցել Արցախի Մարտունու շրջանում

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են գրանցել ԱՀ Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։

Խախտման փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ, ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների տեղեկագրում։

Խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Վերջին օրերին հաճախակի են դարձել հրադադարի խախտումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից ինչպես Արցախում՝ շփման գծին, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---