Լավրով․ Երևանը ՀԱՊԿ առաքելության տեղակայումից ավելի կայուն իրավիճակ կունենար17 մայիսի 2023 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանը ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը ստորագրելու դեպքում, ավելի կայուն իրավիճակ կստանար։ Այդ մասին նա ասել է «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն։ «2022-ի աշնանը, Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր պատրաստվել ՀՀ տարածքում հայ գործընկերների խնդրանքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։ Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման և ուժի մեջ մտնելու, ապա, վստահ եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կունենար»,-ասել է նա։ ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված էր ԱԳ նախարարների մակարդակով։ «Հետո վերջին պահին արդեն գագաթնաժողովում հայ գործընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ օրս այն մնում է թղթի վրա և չի կարող կյանքի կոչվել»,-ասել է Լավրովը։ 2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։ 2023-ի մայիսին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |