ԱՄՆ Պետդեպ․ Չենք տեսել մի փաստ, որ ՌԴ ԶՈւ–ն նպաստի խաղաղությանը Հվ․ Կովկասում, որի վառ օրինակն են 2023–ի աշնան իրադարձությունները ԼՂ–ում

ԱՄՆ Պետդեպ․ Չենք տեսել մի փաստ, որ ՌԴ ԶՈւ–ն նպաստի խաղաղությանը Հվ․ Կովկասում, որի վառ օրինակն են 2023–ի աշնան իրադարձությունները ԼՂ–ում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը, անդրադառնալով ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին հայտարարությանը և դրա հետևանքներին Հարավային Կովկասի համար, ասել է, որ ԱՄՆ–ն չի տեսել որևէ փաստ, որը ցույց կտար, թե ՌԴ ԶՈւ–ն նպաստում է Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, ինչի վառ վկայությունն են 2023–ի աշնան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ–ն չի եղել եռակողմ համաձայնության անդամ, որով վերջ դրվեց ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին, և որի արդյունքում ՌԴ–ն իր զորքերը տեղակայեց տարածաշրաջնում։

«Ճիշտն ասած, մենք չտեսնաք որևէ բան որը ցույց կտար, որ ռուսական բանակը նպաստում է ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի ձևավորմանը, ինչի վառ վկայությունն են 2023–ի աշնան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում, որը օրինակ է, որ ՌԴ–ն հուսալի դաշնակից կամ գործընկեր չի հանդիսանում։

Բայց, դրանից բացի, մենք վճռականորեն սատարում ենք կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ՀՀ և Ադրբեջանի ջանքերին և պատրաստ ենք նպաստել այդ գործընթացին»,–ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։

Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---