RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը

RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Հայաստանը բարելավել է դիրքը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը։

2023–ին Հայաստանն այդ զեկույցում 49-րդ հորիզոնականում էր։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով դրան ֆեյսբուքյան իր էջում, նշել է, որ «կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման և ամրապնդման համար»։

«Շնորհավորում եմ ազատ մամուլի բոլոր ջատագովներին։ Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է, և կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման և ամրապնդման համար։

Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։

Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում։ «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158–րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---