Լեբեդև․ Բացառում եմ, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ ԱՊՀ–ից

Լեբեդև․ Բացառում եմ, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ ԱՊՀ–ից

PanARMENIAN.Net - Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ որևէ ազդակ չկա, և նման տարբերակը նա բացառել է։ Այս հայտարարությունը նա արել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստի ընթացքում։

«Ես ամբողջությամբ բացառում եմ այդ տարբերակը, նույնիսկ որևէ նշան չկա, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից, նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին, նման բան չկա», –ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից՝ հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու հնարավորության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ մարմինների նիստերին։

«Այսօր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին ներկա էր Հայաստանի լիազորված ներկայացուցիչը, ով հանդես եկավ հարցերի բովանդակության շուրջ, ուներ լիազորություն ստորագրելու մի շարք փաստաթղթեր»,–հավելել է Լեբեդևը։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը ավելի հավանական է համարում, քան դրանում լիարժեք անդամակցությունը վերականգնելը։ Անցած տարվա դեկտեմբերին նա հայտարարել էր, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները հասել են անդառնալիության կետի, իսկ սառեցումը տեղի է ունեցել իբր երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի պատճառով։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նման քայլը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը, իսկ կազմակերպության լիարժեք մասնակցությանը վերադառնալը ժամանակ կպահանջի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---