ՌՀՄ նախագահ․ Աջապահյանի դատավճիռը քաղաքական դրդապատճառ ունի և կապված է առաջիկա ընտրությունների հետ

ՌՀՄ նախագահ․ Աջապահյանի դատավճիռը քաղաքական դրդապատճառ ունի և կապված է առաջիկա ընտրությունների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, մեկնաբանելով արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նկատմամբ դատավճիռը, ընդգծել է, որ այն վկայում է ՀՀ–ում ժողովրդավարության և իրական արդարադատության բացակայության մասին և խախտում է հասարակության հոգևոր և բարոյական հիմքերը։

Ըստ նրա՝ Աջապահյանի դատավճիռը քաղաքական դրդապատճառ ունի և կապված է առաջիկա ընտրությունների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի երկամյա ազատազրկումը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Հայաստանում ժողովրդավարություն և արդար դատական համակարգ չկա: Դա նաև բոլոր հոգևոր-բարոյական նորմերի ոտնահարում է։ Ակնհայտ է, որ դատարանի որոշումը՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ, քաղաքական դրդապատճառ ունի և կապված է սկզբունքային ու հայրենասեր արքեպիսկոպոսի՝ ժողովրդի շրջանում ունեցած ժողովրդականության հետ», – նշել է Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ ժամանակին դատապարտված արքեպիսկոպոսը հրաժարվել է կատարել հոգեհանգստի արարողություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը վերջինիս քաղաքականության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցու հանդեպ։

«Եկեղեցու և հոգևորականների դեմ պայքարը ոչ մեկին պատիվ չի բերում և անջնջելի խարան է ոչ միայն իշխանությունների, այլ, ցավոք, նաև ամբողջ հասարակության վրա», – ամփոփել է Աբրահամյանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է դատավճիռը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---