ԼՂ-ից բռնի տեղահանված 4066 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր![]() 8 հունվարի 2026 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք։ Նրանցից 1768-ն արդեն իրացրել է այդ հավաստագիրը, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ծրագիրը իրականացվում է տարբեր աջակցության ձևաչափերով, որոնցից ընտանիքները կարող են ընտրել համապատասխան տարբերակ՝
Ծրագրով սահմանվել է ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար տրամադրվող 3-ից 5 միլիոն դրամի շրջանակում։ Աջակցության ծրագիրը հասանելի է այն ընտանիքներին, որոնք տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն ՀՀ քաղաքացիություն, չունեն անշարժ գույքի սեփականություն և չեն հանդիսանում նախկինում այլ բնակարանային ծրագրերի շահառու՝ նախատեսված Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների համար։ Դիմումներն ընդունվում են առցանց հարթակի միջոցով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |