Ուկրաինայի հետախուզություն․ TRIPP-ը զրկում է ՌԴ-ին Հարավային Կովկասում հիմնական խաղացողի կարգավիճակից![]() 27 հունվարի 2026 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հունվարի 26-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարել Հայաստանին՝ առանձնացնելով TRIPP նախագծի կարևոր նշանակությունը։ «TRIPP նախագիծը անկասկած զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում հիմնական խաղացողի կարգավիճակից»,-ասվում է զեկույցում, հայտնում է Panorama.am-ը: Համաձայն զեկույցի՝ հայ-ամերիկյան համատեղ կառավարման ընկերությունը լինելու է պատասխանատու նախագծի շահագործման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ապահովման համար՝ առնվազն առաջիկա 49 տարվա ընթացքում։ «Մինչև վերջերս Մոսկվան իրեն դիրքավորում էր որպես տարածաշրջանում հիմնական և անվիճելի միջնորդ», -ընդգծում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը։ Զեկույցում նաև նշվում է, որ TRIPP նախաձեռնությունը ներառում է նավթատարների կառուցում, օպտիկամանրաթելային կապի ընդլայնում, ինչպես նաև ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների զարգացում՝ Իրանի հետ սահմանակից երկաթուղային հատվածի երկայնքով։ «Նախագծի շահառուների խոսքով՝ այս միջանցքը կկազմի «կարևոր օղակ» Տրանսկասպյան երթուղում, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակում է իր ճանապարհը դեպի Թուրքիա և Եվրոպա։ Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի մասնակցությունը նախագծին նույնիսկ չի քննարկվել ամերիկյան և հայկական կողմերի միջև։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսավերջնագիր է ներկայացրել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը՝ հայկական երկաթուղու ներկայիս կոնցեսիոներին, պահանջելով անհապաղ վերականգնել երկաթուղու հատվածները Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին։ Հակառակ դեպքում աշխատանքները կիրականացվեն Հայաստանի հաշվին, ինչը կասկածի տակ կդնի Ռուսաստանի շարունակական ներկայության նպատակահարմարությունը տարածաշրջանում», - նշում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |