Բրաժե. Ադրբեջանի և ՀՀ միջև պայմանագրի ստորագրումը կնպաստի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցությանը![]() 20 ապրիլի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Լատվիան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում ՝ փոխկապակցվածության ոլորտում»,- հայտարարել է նա, գրում է Trend.az-ը: «Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում մենք տեսնում ենք կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը: Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը նպաստի և աջակցի այս գործընթացին»,-ասել է Բրաժեն: Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի ներդրում կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ինչպես նաև բարգավաճման ապահովման գործում: Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |