Մասադիկով․ ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը կայուն խաղաղություն կբերի Հարավային Կովկաս![]() 20 ապրիլի 2026 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղություն կբերի, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է Sputnik Արմենիան: «Հուսադրող միտումներ ենք արձանագրում՝ ուղղված երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հուսալի ճանապարհ է», – ասել է Մասադիկովը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |